Gisherva Astghazard Nkarum (исполнитель: Ruben Haxverdyan)
Գիշերվա աստղազարդ նկարում Արթնացան շշուկները անուշ, Եվ լուսինը դեմքիդ վրայով Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ: Նա փակեց քո աչքերը հոգնած Ու լցրեց քո հոգին պատրանքով, Ականջիդ նոր հույսեր շշնջաց, Որ դու արթնանաս ժպիտով: Մոտեցիր ու բաց արա Քո պատուհանը իմ փոքրիկ, Երևաց կարմիր արևը, Տես թռչում է նա երկինք: Արևի ոսկե շողեր Նկարել ենք քո պատին Այս փոքրիկ հրաշք նկարը Այս ծառերն ու այս այգին: