Barov ekar sirun krunk (исполнитель: Ruben Hakhverdyan)
Բարով եկար, սիրուն կռունկ, Ի՞նչ լուր բերիր հայրենիքես, Խոսի’ր ինձ հետ ազատորեն, Կյանքս կնվիրեմ ես քեզ: Տեսա՞ր իմ հայրենյաց տունը, Գեղեցիկ զարդարված բույնը, Նորա սիրուն ես տանջված եմ, Աչքերիցս կտրավ քունը: Ազատ տեսա՞ր մեր լեռները, Հաղորդեցի՞ր դու իմ սերը, Այն լեռներու պաշտպանողը` Արծըվի կորյուն ճտերը: Տեսա՞ր մեր փոքրիկ բուրաստան, Վարդ, մեխակ, շուշաններ շատ կան, Եդեմական դրախտավայր, — Նա կոչվում է Մայր-Հայաստան: — Այնտեղ ունիս եղբայր ու քույր, Միջազ, ի՞նչ կսպասես իզուր, Արի’, առնեմ իմ թևերուն, Գնանք, այնտեղ ուրախացուր: