Erani - Երանի (исполнитель: Неизвестен)

Երազ տեսա ես մի գիշեր
Ախ երանի այդպես լիներ
Ծաղկած լանջին Արարատի
Հայոց գառներն էին արոտի
Ախ երանի երազս կատարվի
Վանա ծովից մինչև Արցախ
Սասունն ու Մուշը Արդահանն Անին
Նորից տուն գան լինեն ուրախ
Ու երկու ափերին էլ Արաքսի
Ապրենք հանգիստ լինենք խաղաղ
Երանի երանի երանի
Երանի երազս կատարվի
Ոչ թե երազ այլ երազանք
Ամեն մեկն իր սրտում ունի
Օրինակ ես Մարութա վանք 
Մոմ վառելու կգնայի
Ախ երանի երազս կատարվի
Արփաչայից մինչև Զեյթուն
Գետաշենը Ադանան ու Ղարսը
Վերջապես վերադառնան տուն
Որ երկու ափերին էլ Արաքսի
Հայոց աշխարհ լինի կանգուն
Երանի երանի երանի
Երանի երազս կատարվի
Պատմությունը քո դարավոր
Ով խաթարեց իմ Հայաստան
Աստծո առաջ է մեղավոր
Ու կտեսնի նա դատաստան
Ախ երանի երազս կատարվի
Մասիս սարից մինչև Սիփան
Ալաշկերտը դաշտերը Տարոնի
Ու Կիլիկիան նորից հետ գան
Ու երկու ափերին էլ Արաքսի
Հայերի արտերը ծփան
Երանի երանի երանի
Երանի երազս կատարվի
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Это как космос Как передоз после  Говорят что если кто-нибудь  Братка плана охапка сладкая  Да блять за что это всё за все  Уважаемые дамы и господа просим  Останемся друзьями Quotha Beats prod  Ты куда летишь как птица серенада  Острова Пусть полон намеками 
О чем песня
Неизвестен - Erani - Երանի?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен