Es chimaca te inchu (Я не понял почему) (исполнитель: В. Кикабидзе)
Եվ չիմացանք, թե ինչու Ես չիմացա, թե ինչու, Դու չիմացար, թե ինչպես Պատահեցին մեկ-մեկու Մեր երազներն – առանց մեզ: Պատահեցին մեկ-մեկու Ու կանչեցին ինձ ու քեզ, Ես չիմացա, թե ինչպես, Դու չիմացար, թե ինչու: Դու չիմացար, թե ինչպես, Ես չիմացա, թե ինչու Բուրմունք փռեց ծաղկի պես Դաշնությունը մեր հոգու: Ես էությամբ դարձա դու, Դու էությամբ դարձար ես, Ես չիմացա, թե ինչպես, Դու չիմացար, թե ինչու: Խառնվեցին երկու «ես» Ու դարձան մեկ՝ «ես ու դու», Դու չիմացար, թե ինչպես, Ես չիմացա, թե ինչու: Բայց չներեց բախտը մեզ, Ես դարձա ես, դու էլ՝ դու, Դու չիմացար, թե ինչու, Ես չիմացա, թե ինչպես: Ու բախվեցինք մեկ-մեկու, Ու հեռացանք մշտապես, Եվ չիմացանք, թե ինչու, Եվ չիմացանք, թե ինչպես: