Qele Qele (исполнитель: Կոմիտաս)
ՔԵԼԵ, ՔԵԼԵ ժողովրդական Գրառումը Կոմիտասի Քելե', քելե', քելքիդ մեռնեմ, Քո գովական խելքիդ մեռնեմ: Սիրավոր լորիկ, Վիրավոր լորիկ, Լորիկ, Սևավոր լորիկ, Լորիկ ջան: Քելե', քելե', քողիդ մեռնեմ, Քո լուսընկա շողիդ մեռնեմ: Քելե', քելե', բերնիդ մեռնեմ, Քո սիրունիկ ձենիդ մեռնեմ: Քելե', քելե', ձենիդ մեռնեմ, Քո հուր-կրակ սերիդ մեռնեմ, Քելե', քելե', աչիդ մեռնեմ, Քո անուշիկ պաչիդ մեռնեմ: