Mi Lar (исполнитель: Lilit Pipoyan)
Դու միալար մի՜ լար,անգին, այս կույր-անբույր գիշերով, Երգիդ վերքին թող իմ հոգին ծածկի ոսկե հուշերով: Ես քեզ մի հեզ, գթոտ մոր պես մի ջինջ-անջինջ պատգամ տամ, Ցավից , դավից մնաս անտես, Ու միշտ անվիշտ ու փարթամ: Քեզ ինչ, թե ինձ բաժին մնա քո լեռ ու բեռ տառապանք: Ես իմ դժխեմ կյանքում անմահ և՛ երգ, և՛ վերք, և՛ փրկանք: