Axpers u es(тон выше) (исполнитель: Sevak Amroyan)
Ախպերս ու ես Անօրեն թուքն է տիրել մայր հողին, Ինչ սրտով պիտի մտնենք անկողին... Մամ ջան չտխրես, շատ չմտածես, Կռիվ ենք գնում ախպերս ու ես... Մռայլ գիշերն է, նստած ենք փոսում, Այստեղ հայ քաջի արյունն է հոսում: Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես, Խփում ենք թուրքին ախպերս ու ես... Երբ լուսաբացին թուրքը լեռն է սողում, Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում, Ինչքան պետք լինի` կկռվենք այսպես, Հայ ազգի համար ախպերս ու ես... Էլ հետդարձ չկա կռիվ է սաստիկ, Օրհնանքդ տուր մեզ ու մի լար մայրիկ... Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես, Էդ մեր հոգիքն են` ախպերս ու ես... Մամ ջան կբացվեն դռները մեր գոց, Ոսկի կհագնե սեւ օրն հայոց... Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես, Ծափով-ծիծաղով... Ախպերս ու ես