Inchpes mi luys (исполнитель: Lusine Aghabekyan ev Sevak Amroyan)
Ինչ-որ մի լույս ցոլցլաց երազիս մութ խորքում, Զարթնեց մի այրող կարոտ իմ սրտում: Վեր թռա ես գիշերվա կեսին, Դու եկար ինչպես տեսիլ: Ինձ փարվեցիր կարոտով ու իջար դու ծնկի, Շողաց մի մոլոր կաթիլ արցունքի: Սիրտդ լի էր զղջումով մի լուռ, Ինձ տվիր անուշ մրմուռ: Քեզ գրկեցի ներումով ու համբույր բաշխեցի, Բայց դու մի աստղի նման մարեցիր, Դու ընկար ցած երկնքից մի լույս, Իմ սրտում թողած մի հույս...