Ev Chgitem Inchi Hamar (Yerevan) (исполнитель: Tigran Petrosyan & Zaruhi Babayan)
Սիրո՜ւմ եմ քեզ, Երևա՛ն, Եվ չգիտե՜մ ինչի համար. Սիրուն ի՜նչ դատ ու ի՜նչ դիվան, Որ իմանամ ինչի՛ համար: Քարե՛րը քո հին բերդերի Նոր սյուների ու զարդերի, Ոսկեփոշի՜ն քո մայթերի- Եվ չգիտեմ ինչի՛ համար: Սիրո՜ւմ եմ քո ջահելներին, Սիրուց այրված, սիրուն գերի, Որ սիրահա՜ր են մայթերի- Եվ չգիտեմ ինչի՛ համար: Համբո՛ւյրը քո աղջիկների, Պաղ ջո՛ւրը քո աղբյուրների, Քո բուլվարի ծերուկների՜ն Եվ չգիտեմ ինչի՛ համար: Կուզեմ լինեմ Նորքի նման, Ծաղկեմ ամեն եկող գարնան. Քեզ փաթաթվե՜մ ու հիանամ Եվ չգիտեմ ինչի՛ համար: Կամ էլ լինեմ քամին լոթի Մի քիչ հարբած անուշ հոտից, Քեզ զո՛վ անեմ ամռան տոթին Ու... չիմանա՜մ ինչի համար: Քեզ զո՜վ անեմ, դու զովանա՛ս, Դալա՜ր մնաս ու զորանա՛ս, Ես քամու պես գնա՜մ-կորչեմ Ու... չիմանա՜մ ինչի համար: Գնա՛մ, պատմեմ նոր ու նորից, Որ աշխարհի քաղաքներից, Քե՜զ եմ սիրում ամենից շատ- Ու... չգիտե՜մ ինչի համար...