Hayastan (исполнитель: )
"Армения" Слова - Паруйра Севака Музыка - Григора Бананца ՀԱՅԱՍՏԱՆ (ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ) Իմ քաղցրանո՜ւն, Իմ բարձրանո՜ւն, Իմ տառապա'ծ, Իմ փառապա'նծ: Հների մեջ` դու ալեհեր, Նորերի մեջ` նոր ու ջահել. Դու` խաղողի խչմարված վազ, Վշտերդ` ջուր, ինքդ ավազ. Դու` բարդենի սաղարթաշատ, Առուն ի վար փռված փշատ. Դու` կիսավեր ամրոց ու բերդ, Մագաղաթյա մատյանի թերթ. Դու` Զվարթնոց-ավեր տաճար, Կոմիտասյան ծիրանի ծառ. Դու` ջրաղաց խորունկ ձորում, Դու` հորովել անուշ ծորուն, Փայլ գութանի արծաթ խոփի. Դու` նե'տ, նիզա'կ, մկո'ւնդ կոպիտ, Դու` հայրենի ծխանի ծուխ, Դու` անգի'ր վեպ, դու Սասնա ծո՜ւռ... Իմ փառապա'նծ, Իմ տառապա'ծ, Իմ բարձրանո՜ւն, Իմ քաղցրանո՜ւն: Դու մրգերի շտեմարան, Ոսկևազյան գինու մառան. Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց, Արտաշատյան խաղող սևաչ. Դու Սևանի վառվող կոհակ. Երևանի սյուն ու խոյակ. Դու` հանգրվան, կանչող փարոս, Դու հայկական գերբ ու դրոշ. Խոսուն վկա կոտորածի ՈՒ վճիտ աչք ցամքած լացի. Արդարության ահեղ ատյան, Սրի պատյան, Սիրո մատյան - Միշտ հի'ն ու նոր, իմ Հայաստան: