Es motecel em sahmanin vtangavor (исполнитель: Rouben Hakhverdyan)
Ես մոտեցել եմ սահմանին վտանգավոր, Երբ ինձ սիրում են մարդիկ լուրջ ու կարևոր, Երբ ինձ մեծարում են ու ծափահարում են Մինչև դառնամ նրանց համար անկարևոր: Կյանքն իմ անհաջող կատակ, Կյանքն իմ միշտ թարս ու շիտակ, Կյանքը իմ ներկայացում, ձեզ եմ ես ներկայացնում Այն երգերով, որ հեշտությամբ չեն ինձ տրվում: Հիսուն տարին ինչպես նվեր ինձ այցելեց, Մի շիշ օղի գիշերն ինձ հետ նա դատարկեց Հետո խորհուրդներ տվեց և առողջություն մաղթեց Ու հետո մի կերպ օրորվելով տանից մեկնեց Կյանքն իմ ինձ պարտքով տրված Կփակեմ երգով գրված Ճամփորդի համար հոգնած, ով մենակ է ու լքված, Ում վայելել երջանկություն չի վիճակված: Ես մոտեցել եմ սահմանին վտանգավոր, Երբ նույնիսկ սերն է դառնում հյուր անհարկավոր, Չե որ այդ անկոչ հյուրին չես կարող ճամփել դյուրին, Դա մի խնդիր է համարյա անհնարին: Սերն իմ անհաջող արկած, Մութ, կասկածելի վարկած, Դու թողիր աչքերս թաց, կոտրեցիր իմ սիրտը բաց, Որ թևածես իմ երգերում քեզ նվիրած: Պանդխտությունը մեզ դարձել է ուղեկից, Եվ հարց է թե մեզնից ով ում է կարեկից: Ես հիմա ում բախտը լամ, ինչ ասեմ իբրև պատգամ, Ես ձեզնից մեկն եմ, ձեզ նման, ձեզ բախտակից: Հայրենիքը մեր սրտում, Կարոտով է իր կանչում: Ձևացնում եք թե ապրում, էս Աստծուց լքված երկրում, Ուր վաճառվում է ամեն ինչ ու առնվում: