Erb xandum es indz (исполнитель: Narek Poghosyan)
Երբ միամիտ մէկին նայեմ, Նա էլ ժպտայ ինձ, Իսկոյն դէմքդ նուրբ ու ջահել Կը շիկնի խանդից: Հաւատայ ինձ, չեմ նեղանում, Ժպտում եմ քեզ մեղմ ու ջինջ, Ախր շատ ես գեղեցկանում, Երբ խանդում ես ինձ: Առանց փշի վարդ չի լինում, Առանց խանդի` սէր, Ինչ էլ լինի քեզ եմ սիրում, Ում էլ որ տեսնեմ: Խանդն էլ է սէր, սիրոյ նշան, Բայց մաշում է մեզ թաքուն, Եկ մեր սէրը, ինչպէս նշխար, Միշտ պահենք մաքուր: Խօսք՝ Գարիկ Բանդուրեանի Երաժշտութիւն՝ Խաչատուր Աւետիսեանի