Բաժանում (исполнитель: Ruben Haxverdyan/Ռուբեն)
Գուցե նորից մենք հանդիպենք, Պետք չէ՛ բախտից առաջ ընկնել. Գուցե դառնաս դու երջանիկ Ուրիշի հետ, քնքո՜ւշ իմ սեր: Դու դեռ անփորձ ես ու փոքրիկ, Դու դեռ խաղում ես կյանքի հետ, Երես առած պստիկ փիսի՛կ, Քնքո՜ւշ իմ սեր: Եվ ես այսօր թողնում եմ քեզ, Դա ինձ համար այնքա՜ն դժվար է, Եվ ես սեղմում եմ ատամներս, Որ չխոսեմ, բայց անհնա՜ր է: Ի՛մ սեր, այսօր թողնում եմ քեզ, Եվ ես փակում եմ իմ աչքերը, Որ չմատնեմ հոգուս խռովքը, Բայց ինձ համար այնքա՜ն դժվար է Պահել խոսքերն այս իմ սրտում: Դու ինձ ասում ես «կսպասեմ» Չիմանալով, որ դա երկար է, Դու ինձ ասում ես՝ «կսպասեմ» Չկարծելով, որ դա դժվար է: Ու անհնար է քեզ համար, Չէ՞ որ այնքա՜ն դու գեղեցիկ ես, Եվ դեռ փոքրիկ ես ու անփորձ, Եվ կյանքը դեռ դու չգիտես: Քեզ կսիրեն շատ տղաներ, Ընտրի՛ր նրան, ով որ արժանի է, Իսկ ինձ համար դու կաղոթես, Եթե երբեմն ինձ հիշես: