Paterazm enq gnum (исполнитель: Nune Esayan)
Պատերազմ եք գնում, ուրախ գնացե՛ք, Վարդանի արյունն է Ձեր մեջ, իմացե՛ք, Նոր կազմավորված Հայոց բանակի, Առաջին զինվորն եք, հպարտ գնացե՛ք: Ինչքան էլ, որ դժվար լինի, դիմացե՛ք, Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե՛ք, Քաջերը` մեկ անգամ, փառքով, իմացե՛ք, Հողն արյունով են պահում, իմացե՛ք: Քաջերի կորստով, ցավել ենք դարեր, Հողի կորստով` հազարամյակներ, Այժմ շատ են մեզ պետք մեծ հաղթանակներ, Դեպ փառք ու հաղթանակ, այսպես գնացե՛ք: Դուք մեր նախնյաց հողը նորից ե՛տ բերեք, Մեր Հայկազյան փառքը նորից ե՛տ բերեք, Մուշն ու Սասուն, Արարատը ե՛տ բերեք, Դեպ Արցախ, Մուսա լեռ բարով գնացե՛ք: