Yes hishum em (исполнитель: Ruben Haxverdyan)
ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ Ամուսինդ, տիկի՛ն, խռռացնում է քնում, Շուռումուռ է գալիս անկողնում, Դուք գիշերն արթնացել ձեզ տանջող հուշերից Եվ ինձ հյուր եք եկել երազում: Դուք հիշել եք, տիկի՛ն, մեր սիրո ծառուղին, Ուր եղյամն է հիմա փայլփլում: Ես հիշում եմ, տիկի՛ն, այն քնքուշ օրիորդին Իմ հեռու-հեռավոր հուշերում: Ես հիշում եմ քաղաքն իմ, Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման, Ե՛վ տղաներիդ խենթ ու խելառ, ի՛մ Էրևան, Ե՛վ աղջիկներին քո աննման: Դուք գիշերն արթնացել, դուք հուզվել եք, տիկի՛ն, Ձեր ճնշումն է դարձյալ բարձրացել, Ձեր ճնշումը, տիկի՛ն, ոչ ոք չի իջեցնի, Ձեզ, ավա՜ղ, ոչ մի դեղ չի փրկի: Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում, Որտեղից մենք չունենք ազատում: Դուք փակված եք ինձ հետ հուշերի զնդանում, Որտեղից մենք չունե