Mard el ka, mard el... (P. Sevak) (исполнитель: Nathalie Vardanyan)
Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի, Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում... Դու, որ սխալվել, սակայն չես ստել, Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել. Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել, Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել, Այլ մագլցել ես կատարից-կատար, Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝ Քո ահեղ դարից առնելով թևեր... Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես, Որ անօրինակ քո դարը տեսնես, Բոլոր կերպերով դու նրան զգաս, Շահածով խնդաս, կորուստը սգաս... Ելել ես իբրև նրա մունետիկ, Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ, Որ ճշմարտության ափերը տեսնես Ծպտըված ստի խաբելը տեսնես, Որ չվախենաս, որ չվարանես՝ Անարդարության դեմքը խարանես... Ահա, թե ինչու դու այսքան տարի, Դու, որ հարազատ ծնունդն ես դարի, Քայլում ես անդուլ, առաջ ընթանում, Քայլում ես այպես ծա