Արի', իմ սոխակ (исполнитель: Ruben Hakhverdyan & Lilit Pipoyan)
Արի', ի'մ սոխակ, թո'ղ պարտեզ մերին, Տաղերով քուն բե'ր տըղիս աչերին. Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի' գալ. Իմ որդին չուզե տիրացու դառնալ: Ե'կ, աբեղաձա'գ, թո'ղ արտ ու արոտ, Օրորե' տըղիս, քընի է կարոտ. Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի' գալ, Իմ որդին չուզե աբեղա դառնալ: Թո'ղ դու, տատրակի'կ, քու ձագն ու բունը, Վուվուով տըղիս բե'ր անուշ քունը. Բայց նա լալիս է, տատրակի'կ, մի՜ գալ, Իմ որդին չուզե սըգաոր դառնալ: Կաչաղա'կ ճարպիկ, գող, արծաթասեր, Շահի զըրուցով որդուս քունը բեր. Բայց նա լալիս է, կաչաղա'կ, մի' գալ. Իմ որդին չուզե սովդաքար դառնալ: Թո'ղ որսըդ, արի', քաջասի'րտ բազե, Քու երգը գուցե իմ որդին կուզե... Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ, Ռազմի երգերի ձայնով քնեցավ: