Djrahars (исполнитель: Bambir)
Ջրահարս, ջրահարս ծովերի խորքից Գոնե երազում դու ինձ մոտ արի: Արի, թաց գիշերվա անձրեւից հետո, Այնպես մեղմ, որ ոչ-ոք քեզ չտեսնի: Շատ բան ունեմ պատմելու, Խորհուրդներ հարցնելու, Գիտեմ, որ կօգնես դու ինձ, Ջրահարս, ջրահարս, սիրելիս: Փողոցներ, նրբանցքներ երազի գույնի, Կարծես շատ ծանոթ մի հեքիաթ լինի, Ու դեմքեր, ժպիտներ այնպես բարի, Թվում է ուր-եր է կյանքը կփոխվի: Ա՜խ, եթե դու ինձ մոտ գաս, Կապուտաչյա ջրահարս, Գուցե իսկապես մի բան կփոխվի, Ջրահարս, ջրահարս, սիրելիս: