Kapuyt njuygner (исполнитель: Рубен Ахвердян)
Բայց կանցնեն այս օրերը ուրախ, Կսահեն ժպիտները քո մեղմ, Քամու պես իմ հոգին շոյելով, կկորչեն: Կախարդված աշխարհից էլ ոչինչ չի մնա, Եվ հեքիաթն անավարտ ու անմիտ կթվա, Ու անմիտ կթվա քո աչքին: Երջանիկ այս պահերն իմ, Աստվա՛ծ, Ես գիտեմ, թե ինչու ես տվել. Որ դրանք մեզանից դու խլես, Դրանց տեղ բաժանես կարոտներ: Ու դատարկ աշխարհում կարոտներն են շրջում, Թափառում ու փնտրում… Թափառում ու փնտրում են իրար: Երբ գիշերն է իջնում մեզ վրա, Մեր աչքերն են փակվում, Մեր կապույտ նժույգները մեզնից հեռանում ու փնտրում են իրար: Եվ այնպես կամացուկ, որ հանկարծ չարթնանանք, Մեզ թողնում են նրանք Ու դանդաղ հեռանում… Ու դանդաղ հեռանում մեզանից: