Taxcot Maghedi (исполнитель: Nana)
Գուցե մի օր հիշես անգին Մեր սիրո համբույրն առաջին, Գուցե տեսնես դու ինձ կրկին, Նայես թախծոտ իմ աչքերին: Այն ժամանակ գուցե կրկին Սեր արթնանա քո մեջ անգին, Մինչև այսօր չեմ մոռացել Բաժանվելիս ո՞նց եմ լացել: Արդյո՞ք հիշում ես դու սեր իմ Այն սիրո թախծոտ մեղեդին, Որ միշտ քեզ համար եմ երգել, Այդ երգով իմ սերը հայտնել: Արդյո՞ք հիշում ես դու սեր իմ Այն սիրո թախծոտ մեղեդին, Որ միշտ քեզ համար եմ երգել, Այդ երգով իմ սերը հայտնել: Հիշո՞ւմ ես այն գիշերը մութ Ես քո գրկում ու քեզ շատ մոտ: Ի՞նչ պատահեց, չհասկացա, Ինչո՞ւ ես քեզ օտար դարձա: Ապրում եմ ես քեզանով, Ապրում եմ իմ հուշերով: Երանի. թե գիշեր լիներ, Երանի նա ինձ հետ լիներ: 2x կրկներգ