Lyrics: Avetik Isahakyan Օտար ամայի ճամ (исполнитель: Hovhannes Badalyan)
Կնոջն ուզեցի հավատալ նորից, Լալ ու երազել առաջվա նըման. Բայց արյունոտվեց խեղճ սիրտըս նորից. Եվ որբ մնացի և թափառական: Սե’ր, մնաս բարով, էլ քեզ չեմ նայի, Չեմ բախի դուռըդ ունայն քամու պես. Բայց կուզենայի հավիտյան լայի, Եվ չըցամաքեր արցունքը սրտես: 1905 Թիֆլիս