День Освобождения Шуши (исполнитель: 9 мая)
ՇՈՒՇԻի ազատագրման երգը Անառիկ ամրոց,հպարտ իմ ՇՈՒՇԻ, Բախտակից եղբայր Կարսի ու Մուշի, Քիչ էլ դիմացիր հայ գնդերը քաջ Շուտով կլինեն դռներիդ առաջ: կրկ. Գիս սարի կողմից հենց փչի քամին, Թող սարսափահար լինի թշնամին, Եվ թող իմանա մեր ոսոխը նենգ, Որ այսուհետև չենք ներելու մենք: Հրաման տվեց Կոմանդոսը քաջ, Լույսը չբացված գրոհենք առաջ, Քաղաքը բոլոր կողմերից պատենք, Այսօր մենք պետք է ՇՈՒՇԻՆ ազատենք: կրկ. Գիս սարի կողմից հենց փչի քամին... Ելան քաջերը, կռիվներ ահեղ Եվ հաղթանակներ` մեծ ու փառահեղ; Ամբողջ հայության իղձը կատարվեց, Հայի սիրելի ՇՈՒՇԻՆ ազատվեց: կրկ. Գիս սարի կողմից հենց փչի քամին...