Shahen Meghryan (исполнитель: Sahak Sahakyan)
Շահեն Մեղրյան Մի մեծ վերք է դաջվել Մռով, Իծաքարիդ լանջին, Ինչպե՞ս ականջալուր չեղար Մեծ Շահենիդ կանչին: Ախր, ինքդ տեսար, Մռով, Գյուլիստան էր մտել, Պապենական սյունն իրենց տան Ո՞նց էր ամուր գրկել։ Փակվե՞լ էիր դու սև ամպից, Թե՞ աչքդ էր կպել, Ո՞նց թողեցիր, որ քո լանջից Նահապետիդ խփեն: Բացի հայրենասիրական երգերից ունեմ նաև մի քանի ռոմանտիկ երգեր, որոնք իմ անցյալի, իմ ապրումների արձագանքն են. Լռել են երգերս բոցե, Դարձել են ցավի արձագանք, Աշունն իր դռներն է բացել, Թռչում են օրերս արագ: