Dzayn Tour Ov Feda (исполнитель: George Tutunjian)
Ձայն տուր, օ՜ ֆիդայ, ինչո՞ւ ես տրտում, Լուռ ու մունջ նստած երկար մտածում, Ավաղ երկար մտածում, տխուր երկար մտածում: Շարժեցեք տղե՛րք, սրեր շողշողուն, Թափենք մենք կրակ թշնամյա՛ց գլխուն, Գազան թշնամյա՛ց գլխուն, գազան թշնամյա՛ց գլխուն: Թափենք մե՛նք արյուն իբրև ախոյան, Լինի առաջնորդ մե՛ր ազատության, Սիրուն մե՛ր ազատության, անուշ մե՛ր ազատության: Շտապեցեք տղե՛րք, խմբին միատեղ, Մետաքսե դրաշակ ծածանվի՛ այնտեղ, Թող միշտ ծածանվի՛ այնտեղ, սիրուն ծածանվի՛ այնտեղ: Քանի այստեղ է հայը խղճալի, Զինված պիտ լինի ամբո՛ղջ ֆիդայիք, Սիրուն ամբո՛ղջ ֆիդայիք, անուշ ամբո՛ղջ ֆիդայիք: Մոսին, հրացան ձեռքներիս բռնած, Թունավոր փամփուշտ կրծքների՛ն շարած, Հպարտ կրծքների՛ն շարած, սիրուն կրծքների՛ն շարած: