Կեսգիշեր է (исполнитель: Dzax Harut)
Կեսգիշերը հյուսել է պարանը, Լուսնեղջյուրը կախել երկնքից, Ով շարժեց արծաթե վարագույրը, Ում շշուկն արթնացրեց ինձ նորից: Կեսգիշերը վառել է ջահերը, Հեռացել են հյուրերը տանից, Դատարկվել են բոլոր գավաթները, Էլ չունեմ թասընկեր, կարեկից: Կեսգիշեր, եկ հարբենք, Ու խոսենք բացակա տղերքից, Ում Աստված շատ սիրեց, Ու նրանց բաժանեց մեզանից: Ինչ֊որ մեկը պոկեց վարագույրը, Ու լսվեց կրակոց անկյունից, Խնայեց այս անգամ էլ ինձ մահը, Կեսժպիտ հեռացավ ինձանից: Կեսժպիտ համտեսեց նա այդ փաստը, Խոժոռվեց գինու սև մրուրից, Կարմրում է ճերմակ առագաստը, Որ կարել են սիրո համբույրից: Կեսգիշեր, եկ հարբենք, Գլորվենք լուսնի հետ կտուրից, Առաջվա պես պոկենք Մեր համբույրը կյանքի շուրթերից: Երգելով խոսելու դաժան աŠ