Ankeghtz asatz (исполнитель: Paruyr Sevak)
Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ. Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, Վատըդ թողած՝ լավըդ թվել, Հավատացրել, հավատացել, Թե իմ առաջ դուռ ես բացել՝ Չտեսնըված, չեղած մի դուռ։ Սակայն ի՞նչ եմ ես ստացել Այդ ամենին ի տրիտուր։ Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար։ Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել, Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։ Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։ Ճիշտ ճամփից ես միայն շեղել։ Սուտ խոստումով կապել ես ինձ, Մանկան նման խաբել ես ինձ, Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։ Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել, Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։ Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։ Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ, Որ դու... որ դու նման լինես իմ երազին։ Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դու