Paruyr Sevak-Hayastan (исполнитель: Susanna Shahinyan)
Իմ քաղցրանո՜ւն,Իմ բարձրանո՜ւն, Իմ տառապա'ծ,Իմ փառապա'նծ:Հների մեջ` դու ալեհեր, Նորերի մեջ` նոր ու ջահել.Դու` խաղողի խչմարված վազ, Վշտերդ` ջուր, ինքդ ավազ.Դու` բարդենի սաղարթաշատ, Առուն ի վար փռված փշատ. Դու` կիսավեր ամրոց ու բերդ, Մագաղաթյա մատյանի թերթ. Դու` Զվարթնոց-ավեր տաճար, Կոմիտասյան ծիրանի ծառ. Դու` ջրաղաց խորունկ ձորում, Դու` հորովել անուշ ծորուն, Փայլ գութանի արծաթ խոփի. Դու` նե'տ, նիզա'կ, մկո'ւնդ կոպիտ, Դու` հայրենի ծխանի ծուխ, Դու` անգի'ր վեպ, դու Սասնա ծո՜ւռ... Իմ փառապա'նծ,Իմ տառապա'ծ,Իմ բարձրանո՜ւն, Իմ քաղցրանո՜ւն:Դու մրգերի շտեմարան, Ոսկևազյան գինու մառան. Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց, Արտաշատյան խաղող սևաչ.Դու Սևանի վառվող կոհակ. Երևանի սյուն ու խոյակ.Դու` հանգրվան, կանչող փարոս,Դ